Դիվանագիտական իրավունք
Դիվանագիտական իրավունք, արտաքին հարաբերությունների իրավունքի հատվածների ստորաբաժանումներից մեկն է, միջազգային իրավունքի հիմնական ոլորտներից մեկն է, որը ներկայացնում է նորմերի ամբողջություն է, որոնք կանոնակարգում են պետական մարմինների կարգավիճակը և գործառույթները արտաքին հարաբերություններում։ Դիվանագիտական իրավունքը կարգավորում է պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների իրավական վիճակը և գործունեությունը[1]։
Երկար ժամանակ դիվանագիտական իրավունքի աղբյուրը եղել է միջազգային սովորույթը։ Առաջին անգամ դիվանագիտական իրավունքը կոդավորվել է 19-րդ դարում, 1815 թվականի Վիեննայի կոնգրեսում և Աախենի 1818 թվականի կոնգրեսում։ Հաջորդ կարևոր ակտը այդ ոլորտում 1928 թվականի փետրվարի 20-ի հավանայի կոնվենցիան դիվանագիտական պաշտոնյաների մասին։
Հիմնական պայմանագրային ակտը տվյալ բնագավառում հանդիսանում է Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականին։ 1969 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է նաև հատուկ առաքելությունների մասին Կոնվեցիան, իսկ 1975 թվականին Վիեննայի դիվանագիտական ասուլիսում՝ Կոնվենցիա բազմակողմանի բնույթ կրող միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում պետությունների ներկայացուցչության մասին։
Ռուսաստանի Դաշնությունը մասնակից է 1961 և 1975 թվականների կոնվենցիաներին։
Արտաքին հարաբերությունների իրավունք — սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որը կարգավորում է պետության գործունեությունը արտաքին հարաբերությունների ոլորտում։
Արտաքին հարաբերությունների իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]- ներպետական (մարմինները գտնվող կոնկրետ պետության տարածքում)
- արտասահմանյան հարաբերությունների
Արտաքին հարաբերությունների իրավունքը, ինչպես միջազգային հանրային իրավունքի ոլորտ սկսել է կուտակել, միջնադարում, երբ հայտնվեցին առաջին հյուպատոսարանները և դեսպանատները։ Արտաքին հարաբերությունների իրավունքը ունի ենթավոլորտներ, որոնք իրենց հերթին ներառում են ինստիտուտներ։ արտաքին հարաբերությունների իրավունքի ենթավոլորտ են համարվում[2]։
- արտաքին հարաբերությունների ներպետական մարմինների իրավունքը
- դիվանագիտական իրավունք
- դիվանագիտական արարողակարգի իրավունք
- հյուպատոսական իրավունք
Դիվանագիտական ներկայացուցչթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական հարաբերությունները սահմանվում են պետությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը ունի դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 180 պետությունների հետ։
դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նշանակման և ընդունման գործընթացը կոչվում է հավատարմագրում. Նշանակումից առաջ հավատագրող պետությունը պահանջում է ընդունող պետության համաձայնություն՝ ագրեման։ Ընդունող պետության համաձայնությունը ստանալով ներկայացուցչության ղեկավարը դառնում է persona grata (ցանկալի անձի)։ Դրանից հետո հավատագրող պետության ղեկավարը պաշտոնապես նշանակում է կոնկրետ անձին գտնվելու պետությունում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար։
Այնուհետև հավատագրող պետության ղեկավարը ստորագրում է հավատարմագրերը, ուղված արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և հասցեագրված ընդունող պետության ղեկավարին։ ընդունող պետության ղեկավարին հավատարմագրերի հանձնումով պաշտոնապես ավարտում է հավատարմագրման գործընթացը, որից հետո դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կարող է ձեռնամուխ լինել իր գործառույթներին։ Մոսկվայում հավատարմագրվել է շուրջ 140 պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ։
Վիեննայի կոնվենցիան նախատեսում է երեք դասի ներկայացուցչությունների ղեկավարներ. դեսպաններ և սուրհանդակներ, հավատագրմողներ, արտաքին գործերի հավատագրմողներ։
Դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը բաժանված է երեք խմբի։
- Դիվանագիտական;
- Դվարչական-տեխնիկական;
- Դսպասարկող;
Դիվանագիտական անձնակազմի անդամները (դիվանագետները) այն անձինք, որոնք ունեն դիվանագիտական աստիճան, որը շնորհվում է, ըստ տվյալ պետության դիվանագիտական ծառայության անցնելու գործող օրենքներով և կանոններով։ Այս աստիճանը պահպանվում է աշխատողի համար, անկախ զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև հանգստի գնալուց հետո։
Վարչական-տեխնիկական անձնակազմին վերաբերվում են գրասենյակների վարիչները, հաշվապահներ, թարգմանիչներ և այլ աշխատակիցները, որոնք կատարում են վարչական և տեխնիկական գործառույթներ։
Սպասարկող անձնակազմին վերաբերվում են Վարորդները, մարդիկ, դռնապահները, և այլ անձինք, որոնք սպասարկում են դիվանագիտական ներկայացուցչությանը.
Դիվանագիտական ներկայացուցչության ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- հավատարմագրող պետությունը ներկայացնել նստավայր պետությունում։
- պաշտպանել հավատարմագրող պետության և նրա քաղաքացիների շահերը նստավայր պետությունում` միջազգային իրավունքով թույլատրելի շրջանակներում.
- բանակցություններ վարել նստավայր պետության կառավարության հետ.
- բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադարձությունները և դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը.
- խրախուսել բարեկամական հարաբերությունները հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև և զարգացնել նրանց փոխհարաբերությունները էկոնոմիկայի, մշակույթի և գիտության բնագավառում։
Դիվանագիտական արտոնություններ և անձեռնմխելիություն Համաձայն 1961 թվականի Վիեննայի կոնվենցիաի դիվանագիտական արտոնությունները և անձեռնմխելիությունը վերաբերում է ինչպես և դիվանագիտական ներկայացուցչյանը և ներկայացուցչյան անդամներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|